Ներքին 1 տարի առաջ - 12:00 20-01-2025

Արմավիրում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վաորրդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող