Արտաքին 1 տարի առաջ - 13:56 19-01-2025

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։

Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:
Ցանկը ստանալուց հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Գազայում հրադադարի ռեժիմն այսօր ուժի մեջ է մտել տեղի ժամանակով 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին - Tert.am):

Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին - Tert.am), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան