Սպորտ 1 տարի առաջ - 17:02 18-01-2025

Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել միայն ՖԻԴԵ-ի վարպետներ Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը։

Արթուր Դավթյան - Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան - Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան - Մանուէլ Պետրոսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց պայքարում 4 խաղափուլից հետո առաջատարներն են ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը, ովքեր ունեն 2.5 միավոր:

Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Պոլինա Կոբակը։

Լիլիա Դանիելյան - Միլենա Գասպարյան, Սուսաննա Գաբոյան - Սյուզաննա Առաքելյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց պայքարում 4 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, ով ունի 3.5 միավոր:

Լիլիա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 3 միավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան