Արտաքին 1 տարի առաջ - 10:30 18-01-2025

Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր

Ռուսական զորքերը հունվարի 18ի առավոտյան բալիստիհրթիռներով հարվածել են Կիեւին։ Հարձակման հետեւանքով հրդեհներ են բռնկվել, կան զոհեր, հայտնել է «РБКՈւկրաինան»՝ հղում կատարելով Կիեւի քաղաքային պետական ​​վարչության ղեկավար Թիմուր Տկաչենկոյի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի թելեգրամ-ալիքներին։
Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ հայտարարվել է տեղի ժամանակով ժամը 05:50-ին։

Ազդանշանից առաջ եւ հետո մի շարք պայթյուններ են լսվել։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերն ադ ժամանակ հայտնել են, որ տագնապ հայտարարված տարածքներում բալիստիկ զենքի կիրառման վտանգ կա։

Մի քանի րոպե անց տեղի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Կիեւում գործում է հակաօդային պաշտպանությունը։ Վերջին պայթյուններից հետո լրատվամիջոցները գրել են, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում ջուրն անհետացել է։

Կլիչկոն տեղի ժամանակով ժամը 06:04ի դրությամբ գրել է, որ Շեւչենկոյի թաղամասում այրվում է ոչ բնակելի շենք։ Դեպքի վայր են մեկնել բոլոր ստորաբաժանումները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ առնվազն երեք մարդ արդեն մահացել է։

«Նաեւ Շեւչենկոյի թաղամասում կոտրվել են ապակիներ, ծուխ կա բնակելի շենքի մուտքում։ Վնասվել են նաեւ մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանի մուտքի ապակիները։ Այժմ այնփակ է։ Գնացքները շարժվում են առանց կանգառի»,- հայտնել է Կլիչկոն։

Նա ավելացրել է, որ վնասվել է նաեւ Շեւչենկոյի շրջանի ջրամատակարարումը։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 5ի սահմաններում ռուսական զորքերը գրոհային անօդաչու սարքերով հարձակվել են Կիեւի եւ Կիեւի շրջանի վրա։ Այս պահին պայթյուններ են լսվում ինչպես Ուկրաինայի մայրաքաղաքում, այնպես էլ տարածաշրջանում, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հակառակորդի թիրախները, գրել են ուկրաինական լրատվամիջոցները։

Որոշ ժամանակ անց տագնապը չեղարկվել է։ Սակայն շուտով կրկին տագնապ է հնչել, որն այս անգամ հայտարարվել է բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի հետ կապված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով