Ներքին 1 տարի առաջ - 09:25 17-01-2025

Մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տաշիր քաղաքում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։