Մամուլ 1 տարի առաջ - 07:31 17-01-2025

Որ նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն են ապահովում ՆԳՆ նախարարի անվտանգությունը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ անգամ շենքերի ներսում մասնակցում քննարկումներին կամ ասուլիսներին։

Երեկ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիս էր հրավիրել հենց իր ղեկավարած կառույցում՝ ՊՊԾ գնդում։ Մինչ ասուլիսը սկսելը լրագրողները եւ օպերատորները մանրակրկիտ զննության ենթարկվեցին ոստիկանների կողմից, որից հետո մեկնարկեց ՆԳՆ նախարարի ասուլիսը։

Զարմանալի է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որ նախարար Արփինե Սարգսյանի հետ դահլիճ եկան նրա անվտանգության աշխատակիցները ու ողջ ընթացքում հսկեցին ասուլիսը։ Այս կերպ նախարարի՞ն էին պաշտպանում լրագրողներից, թե՞ այլ խնդիր էին լուծում, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները վախե՞ր ունեն. դժվար է ասել։ Սակայն մեկ ուշագրավ հանգամանք եւս. «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար