Ներքին 4 տարի առաջ - 12:10 15-12-2021

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների անվտանգությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահների աջակցությամբ բնակիչներն ավելի քան 40 հա ցանքատարածությունում տարբեր մշակաբույսերի սերմեր են ցանել:

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար կազմվում է ժամանակացույց։Խաղաղապահները խնդիրների առաջնահերթությունը որոշելիս հաշվի են առնում քաղաքացիների այն մտահոգությունները, որոնք Ստեփանակերտում հանրային ընդունելության ժամանակ նրանք հայտնել են ռուս խաղաղապահներին:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում օգնում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքներում։

Մասնագետները նաև օգնում են ուխտավորներին այցելել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի