Ներքին 1 տարի առաջ - 23:15 16-01-2025

Տրանսպորտի թանկացման դեպքում 200-ի փոխարեն Telcell-ը օդից արդեն 600 դրամ «կուտի»

Մեսրոպ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Telcell-ով փորձեցի ավտոբուսի տոմս գնել։ Կոմիտասի պողոտայում 100 դրամ գցեցի տերմինալի մեջ, բայց կտրոնը այդպես էլ չտվեց, ստիպված գնացի այլ տերմինալ գտա, այս անգամ կտրոնը տվեց, նստեցի ավտոբուս ու մոտ 10 անգամ շատ համբերատար փորձեցի կտրոնը անցկացնել սարքով, բայց չստացվեց։

Վարորդը ջղային դեմքով ասաց՝ կարո՞ղա հինա, ասեցի՝ չէ, նոր եմ վերցրել, տվեցի, նայեց ժամը ու ջղային դեմքով շարունակեց քշել։
Կտրոնը դրեցի վարորդի դիմաց, գնացի նստեցի։

Այս ընթացքում ուղևորները շատ ուշադիր հետևում էին կատարվողին, և դժգոհություն արտահայտողներ եղան, մասնավորապես այսպես՝ ամսի մեկից չենք պատրաստվում ավել վճարենք։

Արդյունքում փաստորեն Telcell-ը օդից կերավ 200 դրամ՝ 100 դրամ իմ և 100 դրամ «Երևանտրանս» ՓԲԸ հաշվին։

ՔՊ և Հանրապետություն կուսակցության նախատեսած տրանսպորտի թանկացման դեպքում 200-ի փոխարեն Telcell-ը օդից արդեն 600 դրամ կուտի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան