Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:41 16-01-2025

Ինչն է հարիր և ինչը՝ ոչ․ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան երրորդ փոդքասթն է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրի անվտանգության համար նաև «փափուկ» գործիքների կիրառումը։
«Բերեմ շատ պարզ և շատ կարճ օրինակ, անվտանգության մեր մոդելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։

Վերջերս իմացանք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների մեկի ղեկավարը գնացել է և քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան։ Սա շատ վառ օրինակ է, բայց սա անընդհատ է տեղի ունեցել պատմության ընթացքում»,- «Ընտանեկան փոդքասթ»-ի երրորդ թողարկման ժամանակ ասել է Փաշինյանը։

Փաշինյանը ընդգծել է, որ երբ անվտանգության բոլոր միջոցները հիմնված են միայն կոշտ մեխանիզմների վրա, դա նշանակում է, որ անվտանգությունը լիարժեք չէ կամ կախված է այլ ուժերի կամքից։

«Այդ է պատճառը, որ անվտանգության համար այսպես կոչված «փափուկ» գործիքներ նաև պետք է կիրառել։ Որովհետև, երբ առաջինը կոշտ գործիքն է, երկրորդը կոշտ գործիքն է, երրորդը կոշտ գործիքն է, սա նշանակում է դու անվտանգություն չունես, կամ քո անվտանգությունը ուրիշի գրպանում է»,- եզրափակել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում