Ներքին 1 տարի առաջ - 14:30 16-01-2025

Զինվորը մտածում է, որ եթե մի օր գերի ընկնի, իրեն էլ կթողնեն գերության մեջ․ Վահագն Չախալյան

Այսօր՝ հունվարի 16-ին, Կառավարության հերթական նիստն էր, «ավանդույթի» համաձայն՝ դրսում հավաքվել էին Կառավարությունից բողոքողները, նրանց մեջ էր Վահագն Չախալյանը, ով հոկտեմբերի 16-ից սկսել է անժամկետ բողոքի ակցիա՝ գերիների վերադարձի պահանջով և անհետ կորածների հարցերով։

Վ․ Չախալյանի խոսքով, իրենց ակցիայի գլխավոր նպատակը ներկայիս իշխանություններին ստիպելն է միջազգային գործընկերների մասնակցությամբ գերիներին վերադարձնելու համար գործնական քայլեր իրականացնել ։

Ըստ Վահագն Չախալյանի՝ կառավարությունը հարցին անդրադարձել է, բայց սա արձագանք համարելը սխալ է, և հավելեց նաև, որ անհետ կորածների ծնողները անցած տարվա դեկտեմբերի 26-ին փողոց էին փակել։ Ալեն Սիմոնյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ նիստ ենք հրավիրել ու անդրադարձել այդ հարցին։ Սակայն Չախալյանի պնդմամբ, դա ոչ այլ ինչ էր, քան էժան փիառ։

«Կարևոր է, որ մեր զինվորները, Աստված մի արասցե, եթե գերի ընկնեն, իմանան, որ իրենք տեր ունեն։ Զինվորը լուրերին հետևում է, տեսնում է և մտածում է, որ եթե մի օր գերի ընկնի, իրեն էլ են թողնելու գերության մեջ։ Սա անվտանգային հարց է, շատ կարևոր է, որ յուրաքանչյոր քաղաքացի հասկանա, որ այստեղ անելիք ունի», ասաց ակցիայի կազմակերպիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»