Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:27 16-01-2025

Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

Հունվարի 20-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կմեկնարկի Համաշխարհային տնտեսական 2025թ.-ի տարեկան ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք տնտեսական ֆորումի պաշտոնական կայքից։

Ֆորումը կտևի մինչև հունվարի 24-ը, որին մասնակցելու է 130 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչ և կառավարությունների 350 ղեկավար: Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցիների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ֆորումը քաղաքական գործիչներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հարթակ կապահովի աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար:

Մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը, որը միանալու է առցանց՝ մասնակիցների հետ ինտերակտիվ երկխոսության համար, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ։

Սիրիայի նոր վարչակազմի ԱԳ նախարար Ասադ Հասան Ալ Շիբանին ևս մասնակիցների ցանկում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում