Ներքին 1 տարի առաջ - 19:36 15-01-2025

Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։

ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։

Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։

Ելփինը երբեք մանկապարտեզ չի ունեցել, բայց հիմա սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 334 մլն դրամով, կառուցվում է 60 երեխայի համար նախատեսված ժամանակակից չափանիշներով նոր մանկապարտեզ։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Ելփին բնակավայրում 45 մլն դրամով կառուցվում է նաև փողոցների արտաքին լուսավորության ցանց։ Արդեն իսկ տեղադրված է 300 լուսատու։ Արդյունքում կլուսավորվի 13.1 կմ փողոց։

Հաջորդիվ այցելել ենք Չիվա բնակավայր, որտեղ գիշերային լուսավորության նոր ցանց է կառուցվել։

Հաջորդ կանգառը Արենին էր, որտեղ ծանոթացել եմ դեպի մանկապարտեզ և դեպի եկեղեցի տանող ճանապարհների կառուցման ավարտական փուլի աշխատանքներին։

Այցելել եմ նաև սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեից տրամադրվող 16 մլն դրամով կառուցվող տներ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ։

Միայն Արենի բնակավայրում այս ծրագրով կառուցվող տների թիվը 100-ից ավելի է։

Արենի համայնքում վերջին կանգառը Արփի բնակավայրն էր, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1-ին փողոցի 700 մետր հատվածը։

Այցելել եմ նաև Եղեգնաձոր և Վայք համայնքներ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին։

Հանձնարարել եմ թերություններով կատարված աշխատանքները չընդունել, շինարարներին չվճարել՝ մինչև թերությունների շտկումը, քննարկել ենք ասֆալտի նմուշառման և լաբորատոր փորձաքննության պատշաճ անցկացման հետ կապված հարցեր»,-գրել է նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով