Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:55 15-01-2025

Երևանում ոստիկանները հետախուզվող տղամարդուն համոզել են ինքնակամ ներկայանալ իրավապահներին. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ մոտ 4 ժամ բանակցություններ են վարել հետախուզման մեջ գտնվող տղամարդու հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին:

Այսօր ոստիկանության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Գևորգ Մ.-ն գտնվում է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանում:

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ու բաժնի պետ Ս. Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գ. Պողոսյանը կարողանում են համոզել տանը գտնվող անձանց բացել դուռը, ապա մտնելով ներս, մոտ 4 ժամ բանակցություններ են վարում նրա հետ, ով սկզբում ասում է, որ ոստիկանները թողնեն, գնան, հակառակ դեպքում իր մոտ եղած դանակով ինքնավնասում կանի:

Ի վերջո բաժնի պետին ու տեղակալին հաջողվում է պրոֆեսիոնալ գործել ու բանացկությունները դրական արդյունք են տալիս:

Հետախուզման մեջ գտվող տղամարդը համաձայնվում է ոստիկանների ուղեկցությամբ ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, ինչից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպք փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»