Ներքին 4 տարի առաջ - 15:17 22-09-2022

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Ոստիկանության Գավառի բաժնում սեպտեմբերի 20-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ խմբեր են մեկնել Գանձակ։ Երբ Հակոբ Պարոնյան փողոցում իրավապահները փորձել են վնասազերծել 41-ամյա զինված տղամարդուն, նա ինքնաձիգով կրակահերթ է արձակել օդ ու արագ մտել իր առանձնատան բակ։ Առանձնատունը շրջափակվել է։ 41-ամյա տղամարդը, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փորձել է առանձնատան պարսպի վրայով փախչել, սակայն բռնվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրը զննվել է։ Իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի պարկուճներ, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մակարով» ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ և այլն։ Ձերբակալված հայտնածով՝ զենք-զինամթերքն իրեն է, ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում