Սպորտ 1 տարի առաջ - 21:16 14-01-2025

Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»․ հայտնի է՝ որտեղ է շարունակելու կարիերան հայ ֆուտբոլիստը

Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է լեհական «Պոգոնից»։ Հայ ֆուտբոլիստը լքել է Շչեցինի թիմի ճամբարը Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Բիչախչյանը պայմանագիր է կնքելու լեհական մեկ այլ թիմի «Լեգիայի» հետ։

Վարշավայի հեղինակավոր թիմը պատմության մեջ 15 անգամ դարձել է երկրի չեմպիոն։ «Լեգիան» Լեհաստանի ընթացիկ առաջնության առաջին շրջանից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Հայտնի է դարձել նաև, որ ակումբը առաջիկա օրերին կհայտարարի Վահանի հետ պայմանագրի ստորագրման մասին։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականին Սլովակիայի «Ժիլինա» ակումբից է տեղափոխվել «Պոգոն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով