Ներքին 1 տարի առաջ - 19:03 14-01-2025

Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է՝

4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրել նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն,

հավաստագրով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ,

հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չկիրառել, իսկ աջակցությունը սահմանել մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն,

գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին,

ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,

և այլն։

Փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8192

Ձեր դիտարկումներն ու առաջարկներն e-draft հարթակում կարող եք ներկայացնել մինչ հունվարի 27-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան