Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:17 14-01-2025

Այո, Հայաստանում աճում են գերքաշության ցուցանիշները․ Անահիտ Ավանեսյան

Դեռահասների ճարպակալման հարցը պետք է դիտարկել ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական կոմպոնենտով, 2024 թվականի տվյալներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում աճում են գերքաշության ցուցանիշները։ «Մենք վերանայեցինք դպրոցականների սնունդի կալորիաժը, այն սնունդը, որը պետք է «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում տրվի։ Հիմա շրջնառվում է նաև մանկապարտեզների սննդակարգի վերանայման ծրագիր»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում տրանսճարպերի, գազավորված ըմպելիքի օգտագործման և սահմանափակման առումով, ինչպես նաև դպրոցների շրջակայքում իրականացվող վաճառքի կետերի շրջանակներում։ Նա նաև կարևորել է մարզադահլիճների առկայությունը դպրոցներում։ «Պետք է խիստ կարևորել դպրոցների մարզադահլիճների կառուցման ծրագիրը, որն իրականացնում է Կառավարությունը։ Ֆիզիկական կուլտուրան պետք է Հայաստանում գա այն մակարդակի, որ երեխան դպրոցում կարողանա ֆիզիկական ակտիվ կյանք վարել։ Որպեսզի կարողանանք կանխարգելել նաև գերքաշությունը և ճարպակալումը»,- հավելեց նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»