Ներքին 1 տարի առաջ - 19:25 13-01-2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.

«Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Հայաստանի նախագահը կարևորել է նաև բարեկամական խմբերի ձևաչափով փոխգործակցությունը և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների պարբերական հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների նշանակալի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխվստահության և լիարժեք փոխըմբռնման մթնոլորտի կառուցման գործում:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպել Ձեզ հետ: Թույլ տվեք փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ողջույնները: Նրանք անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մաղթել են հաջողություններ, ցանկացել, որպեսզի 2025 թվականը լինի բարիքներով լի տարի Իրանի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է Արա Շահվերդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերը կարևորել են հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ առանձնահատուկ կարևորելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործիք:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»