Սպորտ 18 րոպե առաջ - 22:52 12-11-2026

Ոչ–ոքի Երևանում․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։

Առաջին խաղակեսի սկզբում մեր թիմը գրավեց մրցակցի դարպասը, սակայն այն չեղարկվեց՝ նախորդող դրվագում արձանագրված խախտման համար։ Քիչ անց՝ 10–րդ րոպեին, «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը, ով նորամուտն էր նշում Կիպրոսի հավաքականի կազմում, բացեց հանդիպման հաշիվը։ Այդ գնդակը միակն էր առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսում, 59–րդ րոպեին, Արթուր Ղարիբյանը հավասարեցրեց հաշիվը լուսատախտակին՝ աչքի ընկնելով Արթուր Սերոբյանի փոխանցումից։ Քիչ անց Ղարբյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ, սակայն այդ դրվագում հայ ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր։

Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և երրորդն է աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է, իսկ աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիայի ընտրանին։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»