Ներքին 1 տարի առաջ - 17:13 13-01-2025

Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորվելու է նոր օրենքով

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում չի նշվում հանրային ներդրումների կամ ներդրումային ծրագրերի մասին:

Որպես այդ խնդիրը լուծելու քայլ, նախատեսվում է նոր տերմինների՝ «Հանրային ներդրումներ» և «Հանրային ներդրումային ծրագիր» ներմուծում: Փոփոխությունների միջոցով նաև առաջարկվում է, որ Կառավարությունը կսահմանի հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը:

Նախագիծը նաև նախատեսում է, որ հանրային ներդրումների կառավարմանը և ներդրումային ծրագրերին վերաբերող դրույթները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից և կտարածվեն 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա: Նիստում ներկայացված նախագիծը ստացել է դրական եզրակացություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»