Ներքին 1 տարի առաջ - 15:04 13-01-2025

Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում․ ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային

ՆԳՆ ոստիկանությունն այսօր «հուժկու» պատասխան տվեց մեր օպերացիային։ Փաստորեն մի ամբողջ ոստիկանական ստորաբաժանում իր սպեցնազով մեզ օրեր շարունակ հետևեց, ամեն շարժը մեր նկարահանեց և վերջում կարողացավ ստանալ ընդամենը մեկ հատ վարչական տուգանք 7000 դրամ արժեքով։

Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։

Պարեկներն այսօր այցելեցին «Հայրենիք» կուսակցության գրասենյակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեցին։

Այս տուգանքն էլ կազմվել է օրենքի խախտմամբ և մենք հանգիստ կարող ենք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մտածում ենք, որ քրեական ոստիկանության համապատասխան բաժինը վաստակել է այդ 7000 դրամը․․․»։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին հունվարի 10-ին քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։ Այդ ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։

«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում