Արտաքին 1 տարի առաջ - 13:29 12-01-2025

Խորվաթիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Խորվաթիայի պետական ​​ընտրական հանձնաժողովը:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին հանրապետությունում բացվել են ավելի քան 6,7 հազար ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն մինչև 19:00-ն։ Եվս 105 տեղամաս ստեղծվել է 38 այլ երկրներում: Ընդհանուր առմամբ, Խորվաթիայում ընտրելու իրավունք ունի 3 միլիոն 769 հազար 598 մարդ։

Ընտրական հանձնաժողովն ընտրությունների համար հավատարմագրել է 14,6 հազար խորվաթ և օտարերկրյա դիտորդներ։ Մասնակցության տվյալները հանձնաժողովը կներկայացնի օրվա ընթացքում երկու անգամ, իսկ առաջին նախնական արդյունքները սպասվում են 20:00-ի սահմաններում:

Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 29-ին։ Գործող նախագահ Զորան Միլանովիչը, ստացել է ձայների 49,09 տոկոսը, իսկ իշխող Խորվաթիայի դեմոկրատական ​​միության թեկնածու Դրագան Պրիմորացը՝ 19,35 տոկոսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան