Մշակույթ 1 տարի առաջ - 13:04 10-01-2025

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարը։ Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով։

Հունվարի 17-ին և 18-ին նվագախումբը կներկայացնի «Լեդ Զեփելին» և «Նիրվանա» ռոք խմբերի, իսկ հունվարի 19-ին՝ փոփի արքա Մայքլ Ջեքսոնի համաշխարհային ճանաչում վայելող երգերի սիմֆոնիկ մեկնաբանությունները։

«Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները միջազգային մեծ ճանաչում ունեցող նախագծեր են, որոնք պարբերաբար կատարվում են ամբողջ աշխարհում։ 2022 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ Զեփելին»-ը ներկայացրել է նաև հայ հանդիսատեսին։ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրն էլ բացառիկ է նրանով, որ ստեղծվել է Հայաստանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

«Առաջին անգամ է, որ «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագիծը մենք ներկայացնում ենք միջազգային բեմում։ Մեծ հաջողություն է՝ Հայաստանում ստեղծել նման որակյալ նախագիծ և այն ներկայացնել դրսում»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Նվագախմբից հայտնում են, որ «Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարելու է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»