Ներքին 1 տարի առաջ - 11:38 10-01-2025

Ապարանում 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում է կատարվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր: «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում նախարարի գլխավորությամբ կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա հերթական նիստը։

«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարվել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 12 մլրդ ՀՀ դրամ այս տարի։ Ընդհանուր առմամբ, պլանավորվում է իրականացնել շուրջ 100 մլրդ ՀՀ դրամի ներդրում։Ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի միջոցով ձեռք են բերվել ժամանակակից սարք-սարքավորումներ։

Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 2070 հեկտար տարածք, որից 600-ը նախատեսված է կառուցապատման համար։ 2024 - 2025 սեզոնին Մայլեռում արդեն գործում են երկու տասը տեղանոց հոնդոլային ճոպանուղիները, որոնք նախագծվել և մատակարարվել են աշխարհահռչակ «Դոպելմայր» ընկերության կողմից։ Ճոպանուղիները հնարավորություն են ընձեռում հյուրերին համալիրի սկզբնական կետից բարձրանալ ﬕնչև համալիրի աﬔնաբարձր գագաթ՝ 2850 ﬔտր բարձրություն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատյան դաշտավայր և Արագած լեռ։ Առկա են 21 կմ սահուղիներ, որոնք համապատասխանում են Եվրոպական բոլոր 4 բարդություններին՝ իրենց գունային որակավորուﬓերով: Ընդհանուր առմամբ, հանգստավայրում պլանավորվում է տեղադրել 17 ճոպանուղի։

Համալիրն ունի 450 աշխատակից։

Նախարար Գևորգ Պապոյանը և ԱՏԳ հանձնաժողովի անդամները «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջել են համալիրում, հետևել ընթացիկ աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների գործունեությանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։

Մայլեռում արդեն գործում է 3 ռեստորանային համալիր, 3 ճոպանուղի, վարձույթի 2 սրահ, արհեստական ձնագոյացման համակարգ, գիշերակացի համար շալեներ։ Օրեր անց կբացվի ևս մեկ ռեստորան և օլիմպիական ստանդարտներին համապատասխանող սահադաշտ: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի քանի հյուրանոցային համալիրներ, այդ թվում՝ միջազգային բրենդներ ներկայացնող։

Պետական միջոցներով կառուցվել է Եղիպատրուշից դեպի լեռնադահուկային համալիր տանող ճանապարհը։
«Մայլեռ»-ի տարածքը 2024 թվականի օգոստոսին ճանաչվել է ազատ տնտեսական գոտի, իսկ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան