Արտաքին 1 տարի առաջ - 23:23 09-01-2025

ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին

Հայաստանի մուտքը Եվրամիություն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով այսօր ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրինագծի մասին: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի հետ կապերի դադարեցման դեպքում երկրում կաճեն էներգիայի և սննդամթերքի գները, 70-80 տոկոսով կկրճատվի արտահանումը: Փոխանցում է Azatutyun-ը։

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, հետևաբար պատկերացնել, որ այդ երկու միությունները կարող են ընդհանուր կետ ունենալ, անհնար է, ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը և հավելել, թե այդ օրինագիծը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնում:

«Այդպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտներ, աշխատանք և կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտի համար: Փոխարենը, նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն, իսկ Հայաստանը կզրկվի բնակչությունից», - կանխատեսել է ՌԴ փոխվարչապետը:

Օվերչուկը նաև պնդել է՝ այժմ ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ տնտեսական և սոցիալական խնդիրների բախվող ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկ»-ի տոմս գնելուն:

ՌԴ փոխվարչապետի համոզմամբ՝ եթե օրինագծի հեղինակներն ազնիվ լինեին, այն կլրացնեին հոդվածով, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը դադարեցնում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Իսկ նման հոդվածի բացակայությունը, ըստ Օվերչուկի, նշանակում է, որ հեղինակներն իրենց հաշիվ են տալիս ԵԱՏՄ-ից ելքի հետևանքների մասին:

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև անցած տարվա նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Մինչ այդ, օրինագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի