Ներքին 1 տարի առաջ - 13:49 09-01-2025

Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Ալիևի կողմից նախօրեին հնչեցված հայտարարություների վերաբերյալ որոշ վերլուծությունների:

«Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գերտերությունները: Ինքը սա զգացել է, և սա, ըստ էության, հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։

Կրթվելը նորաձեւ է արշավի նպատակը այս եւ այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։

Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաեւ ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը, որի հիմքում պարզ մարդկային վախն է։

Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը։

Կրթվելը նորաձեւ է արշավը այս մտքի հեղինակին եւ տգիտության բանակի բոլոր մյուս անխոնջ մարտիկներին հորդորում է այնքան կրթվել մինչեւ գլխում նոր միտք կառկայծի, գոնե թե՝ փրկվելու եւ մազապուրծ լինելու նոր տեսլական։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում