Ներքին 1 տարի առաջ - 00:14 09-01-2025

Փաշինյանն ու Միրզոյանը որևէ քայլ չեն անելու Ալիևի ագրեսիվ քայլերը կանխելու համար․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ալիևի ելույթին Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հնչեցրած արձագանքներից, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի հոգեվիճակի չստացված վերլուծությունից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք որևէ քայլ չեն արել ու չեն անելու միջազգային գործընկերների հետ աշխատելու ու հնարավոր ագրեսիվ քայլերը կանխելու համար։

Փոխարենը շարունակելու են ձևացնել, որ իբր ունեն «խաղաղության» օրակարգ ու դրանով առաջ են գնում, մինչդեռ այդ օրակարգում որևէ բովանդակային կետ չկա։ Հավանաբար պլանավորել են հնարավոր ագրեսիվ քայլերի դեպքում «իրական» Հայաստանի սահմաններով մեծ տարաներով այնպիսի՜ ճաշ եփել, որ այդ հոտերից Ալիևը խրտնի ու հետ քաշվի․․․

Իսկ առանց հեգնանքի ևս մեկ անգամ ասեմ՝ աշխատելու շատ տեղ կա, հնարավորություններ կան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի