Արտաքին 1 տարի առաջ - 22:07 08-01-2025

Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին

Լեհաստանի Սեյմի նախագահ Շիմոն Հոլովնյան չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին, իսկ երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա հունիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է լեհական հեռուստատեսությունը:

Սեյմի նախագահն ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացնի այդ ժամկետները պետական ​​ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո։

Նա նշել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ստեղծվեն մինչև մարտի 31-ը, իսկ նախագահի պաշտոնի համար թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 4-ը։

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին առայժմ հայտարարել են 7 թեկնածուներ՝ Ռաֆալ Տշասկովսկին («Քաղաքացիական դաշնություն»), Կարոլ Նավրոցկին (նրան աջակցում է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը), Շիմոն Հոլովնյան («Լեհաստան 2050» կուսակցություն), Մագդալենա Բեյատը (ձախեր), Սլավոմիր Մենցենը («Համադաշնություն»), Մարեկ Յակուբյակը («Ազատ հանրապետականներ») և Մարեկ Վոխը (անկուսակցականների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում