Ներքին 1 տարի առաջ - 21:03 08-01-2025

Սուրեն Պապիկյանի ազգականին նշանակել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի խորհրդական

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական։

Հիշեցնենք, որ 2021թ.-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերը (ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» միջև պայմանագրի խզումը) զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։
Արթուր Պապիկյանը վերջերս էլ վայր է դրել Գյումրիի ավագանու իր մանդատը։

Ըստ շրջանառվող լուրերի` ՏԻՄ արտահերթ ընտրություններից հետո եթե ՔՊ-ն հաղթի, ապա Պապիկյանը դարձյալ հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։

Նշենք, որ Արթուր Պապիկյանը զինվորական է, 2002-2021թթ. աշխատել է Գյումրիի ռազմական ավիացիայում։ Արթուր Պապիկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը Վահագն Մկրտչյանին նշանակել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի օգնական։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ն Գյումրիում մարտական է տրամադրված ՏԻՄ արտահերթ ընտրություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»