Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 08-01-2025

Համալիրի գետնացումից օգտվելը վտանգավոր է. քաղաքապետարանը այլընտրանք չի առաջարկում

Երեկվանից բուռն քննարկան հարց է դարձել Մարզահամերգային համալիրի հարակից գետնանցումում տիրող իրավիճակը։ Քաղաքացիների պնդմամբ՝ իրենց համար ստորգետնյա անցումով անցնելը վտանգավոր է և փորձություններով լի, քանի որ ոտք դնելու տեղ չի մնացել այդտեղ։

Oragir.News-ն այսօր՝ հունվարի 8-ին, այցելեց Մարզահամերգային համալիրի գետնանցում, որտեղ արձանագրեց, որ իսկապես գետնանցումում խառնաշփոթ է, ամեն ինչ քանդված, ավերված վիճակում է, անգամ աստիճանները մասամբ քանդված են։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ՝ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ։

Այնումանայնիվ, մինչ ստորգետնյա անցումի վերանորոգման աշխատանքները սկսելը՝ քաղաքային իշխանությունները մարդկանց անխոչընդոտ շարժը ապահովելու համար այլընտրանքային տարբերակ չի առաջարկել, չկան ցուցանակներ կամ ժապավեններ, որոնք կզգուշացնեն քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու մասին։

Հիշեցնեք, որ Oragir.News-ը երեկ՝ հունվարի 7-ին, ևս այցելել էր Մարզահամերգային համալիրի գետնանցում և արձանագրել, որ այն գրեթե ամբողջովին քանդված է, սակայն դեռ հայտնի չէր, թե ում կողմից և ինչու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում