Ներքին 1 տարի առաջ - 19:21 08-01-2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին հոբելյանի առիթով

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում հայ թատերարվեստի անվանի ներկայացուցիչ, թատերական գործիչ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը։

Հոբելյանի կապակցությամբ Նիկոլայ Ծատուրյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ վարպետ, անուրանալի է Ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպանման, զարգացման ու տարածման գործում։
Ստեղծագործական ու մանկավարժական գործունեության ընթացքում Ձեր բեմադրություններով հարստացրել եք հայ թատերարվեստի տարեգրությունը։

Դուք՝ որպես ուսուցիչ, բազում տաղանդաշատ մասնագետների եք կրթել, որոնք համալրել են տարբեր թատրոնների ստեղծագործական կազմերը և հանդես եկել մեծ բեմերում: Նրանք, վստահաբար, այսօր էլ շարունակում են տարածել Ձեր ստեղծագործական, գեղագիտական արժեքները, թատերական ոճը, ուրույն ձեռագիրը, որը հարազատ ու սիրելի է հանդիսատեսին: Դուք Ձեր ուրույն ձեռագիրն ունեք թատերական արվեստում, որը հարազատ ու սիրելի է հանդիսատեսին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նորանոր վերելքներ՝ ի նպաստ հայ թատերարվեստի և Հայաստանի Հանրապետության»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան