Ներքին 1 տարի առաջ - 12:52 08-01-2025

QR կտրոնների ժամկետի կրճատման մասին հանրությունը չի տեղեկացել, քանի որ հարցը եղել է չզեկուցվող

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ քաղաքացիներ անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ տրանսպորտի QR կտրոնների ժամկետը 7 օրից դարձել է 3, 4 օր (կրկին անտրամաբանորեն)։ Քաղաքապետարանից շտապեցին տեղեկացնել, որ 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ավագանու նիստին է դրա վերաբերյալ որոշումն ընդունվել։

Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել այս որոշման մասին։ Որովհետև հարցը եղել է չզեկուցվո՛ղ։

Յուրաքանչյուր նիստից առաջ «Մայր Հայաստան» խմբակցությունը պահանջում է, որ չզեկուցվող հարցեր չլինեն, դա նաև նրա համար է, որ այսպիսի իրավիճակներ չստեղծվեն և մեր քաղաքացիները տեղեկացված լինեն ավագանու և քաղաքապետարանի որոշումների մասին։

«Ասեք, կանենք» 9%-անոցները ամեն ինչ անում են, որ քաղաքացիների կյանքը ավելի դժվարացնեն...»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան