Ներքին 1 տարի առաջ - 12:04 07-01-2025

Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ. Շիրակի մարզպետը՝ նորակոչիկներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի շնորհավորական խոսք էհղել ձմեռային զորակոչի առթիվ:
«Սիրելի նորակոչիկներ, ձմեռային զորակոչի մեկնարկն այսօրվանից տրված է և դուք եք փոխարինելու ՀՀ զինված ուժերում պարտքը կատարած ավագ ընկերներին։

Ձեր կյանքում նոր շրջափուլ է մեկնարկում, որը տարբերվելու է բնականոն ընթացքից, այն, իհարկե, առավել պարտավորեցնող ու պատասխանատու է։

Մեր ողջ ժողովուրդը միշտ էլ առանձնակի հարգանքով, սիրով ու գորովանքով է վերաբերվել զինվորներին։ Այդ առանձնակի սիրուն ու ակնածանքին այսուհետ դուք եք արժանանալու բոլորիս կողմից։ Զինվորական ծառայությունը փորձություն է, որը վստահ եմ՝ կհաղթահարեք պատվով։ Դուք այսուհետ լինելու եք մեր պաշտպանն ու վահանը, ձեր հզոր բազկի ուժով է պահվելու մեր հայրենիքի սահմանը:

Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում։
Մաղթում եմ ձեզ հաջողություն, առողջություն, երջանկություն ու անփորձանք ծառայություն: Երբեք չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, ծառայակից ընկերների կողքին միշտ եղեք, քանզի միասնության մեջ է ուժը, միասնականությամբ ենք առավել ուժեղ ու անպարտելի։

Չընկրկեք, չերկմտեք ու երբեք չերկնչեք, տոկուն մնացեք։

Ձեզ հաստատակամություն և ուժ եմ մաղթում, իսկ ձեր ծնողներին ու հարազատներին՝ համբերություն։ Թող խաղաղ երկնքի տակ ծառայեք, խաղաղ պայմաններում կարողանաք կատարել ձեր պարտքը և վերադառնալ հայրենի տուն։

Անվտանգ, խաղաղ, բարի ծառայություն ձեզ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան