Ներքին 1 տարի առաջ - 21:38 06-01-2025

Լոռիում «Opel Zafira»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, ծառերին ու հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ծառերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով Գառնիկ Ա.-ն, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 53-ամյա Լուսինե Բ.-ն և 26-ամյա Ռաֆայել Մ.-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Սպիտակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վիրավորներից Լուսինե Բ.-ն Լոռու մարզում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է:

Ճանապարհը եղել է անցանելի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»