Արտաքին 1 տարի առաջ - 17:50 06-01-2025

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։

Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում։ Որևէ վնասի մասին տեղեկություն չի ստացվել: Ճապոնիայի իշխանությունները տարածաշրջանի նավերին կոչ են անում հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապ հաստատել իշխանությունների հետ:

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի գրասենյակին կից ստեղծվել է Փհենյանի կողմից հրթիռային արձակման մասին տեղեկատվության հավաքագրման և վերլուծության ճգնաժամային շտաբը:

Իսիբան պրոֆիլային նախարարություններին և գերատեսչություններին նաև հանձնարարել է տեղի բնակչությանը տրամադրել իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն, տարածաշրջանում ապահովել նավագնացության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը:

Հյուսիսային Կորեայի հրթիռային այս արձակումն առաջինն էր 2025 թվականին։ Վերջին անգամ Փհենյանը հրթիռային արձակում էր իրականացրել անցած տարվա նոյեմբերի 5-ին։ Ընդ որում, հրթիռի արձակումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հարավային Կորեա ու Ճապոնիա այցի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով