Արտաքին 1 տարի առաջ - 19:28 02-01-2025

Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով

Քիշնևի քաղաքապետ Իվան Չեբանը հանրապետության կառավարությանը մեղադրել է անգործունակության մեջ՝ էլեկտրաէներգիայի սակագնի կրկնակի բարձրացման մասին լուրերից հետո։

«Իրենց թուլության պատճառով մարդիկ ստիպված կլինեն ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար՝ ավելի քան երկու անգամ: Սա հսկայական ճնշում է և՛ քաղաքացիների, և՛ տեղական իշխանությունների, և՛ տնտեսվարողների վրա: Արդյունքում կբարձրանան նաև ծառայությունների և ապրանքների այլ գներ, - գրել է Չեբան իր Telegram ալիքում։

Քաղաքապետը դատապարտել է իշխանությունների գործողությունները, որոնք, ըստ նրա, էներգետիկ ոլորտում խնդիրներ լուծելու փոխարեն քաղաքացիներից պահանջում են սահմանափակել սպառումը, իսկ քննադատողներն ու «դժգոհները համարվում են ժողովրդի թշնամիներ»։ Չեբանը նաև հասարակական կարծիքի «մանիպուլյացիա» է անվանել Ամանորի տոներին քաղաքի տոնական լույսերն անջատելու պահանջը։

«Կենտրոնական իշխանությունների անկարողությունը մեզ առանց ֆինանսական միջոցների է թողնում բազմաթիվ այլ ծրագրերի համար, ինչպիսիք են ճանապարհների, բակերի, դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը, ինչպես նաև սոցիալական և շատ այլ նախագծերը»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան