Ներքին 1 տարի առաջ - 12:22 31-12-2024

Երևանում գիշերը այրել են «Kia Forte»-ն․ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Իրավապահները ունեն հիմնավոր կասկածներ, որ ավտոմեքենան հրկիզել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով