Ներքին 1 տարի առաջ - 20:06 30-12-2024

Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։

Մասնավորապես՝
հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն,

չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ,

չի եղել անձնակազմի համար հանդերձարան,

պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ,

ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում, սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով