Ներքին 1 տարի առաջ - 17:24 30-12-2024

ՔԿ նորանշանակ նախագահը և Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

Արթուր Պողոսյանը ողջունել է դեսպանի ժամանակավոր հավատարմատարին ՀՀ քննչական կոմիտեում և ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը, ինչպես նաև կարևորել իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված համագործակցությունը:

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչը, ըստ Քննչական կոմիտեի նախագահի, վկայում է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումներն իրավական փոխօգնության, տեղեկատվական անվտանգության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով անհրաժեշտ դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում