Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:22 30-12-2024

Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2024 թվականը։ 2020 թվի աղետաբեր պատերազմից ի վեր, յուրաքանչյուր տարեմուտին մենք ոչ միայն ամփոփում ենք մեր ձեռքբերումները, այլև ցավով արձանագրում ենք մեր հերթական կորուստները՝ տարածքներ, սրբավայրեր ու բնակավայրեր, մարդկային կյանքեր, հույս ու հավատ։ Ցավոք, այս արատավոր շրջանից մենք դեռ դուրս չենք եկել, թեև ամեն կերպ փորձել ենք կանգնեցնել այն հրեշավոր մեքենան, որը շարունակ նոր կորուստներ է բերում մեր երկրին։

Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական մեծ բախման հորձանուտում, որտեղ առանձին վերցված երկրի շահերը երկրորդական են, փոխարենը որոշիչ են հիմնական ուժային կենտրոնների անզիջում մրցակցությունը և ռազմավարական հավակնությունները։ Այս կռվին մենք լավ պատրաստ չէինք՝ առաջին հերթին մտովի, չէինք գիտակցում նրա իրական մասշտաբները, անողոք ու հաճախ էլ խաբուսիկ բնույթը։

Շարունակելով ապրել մեր առօրյա կյանքով և կենտրոնանալով մեր ներքին խնդիրների վրա, մենք չնկատեցինք, ինչպես մեր երկիրը հայտնվեց այդ ուժային կենտրոններից առվել թշնամաբար տրամադրվածի՝ Թուրքիայից ուղիղ կախվածության ներքո, ինչպես մենք արդյունքում կորցրեցինք 30 տարի յուրաքանչյուրիս արյունով և քրտինքով պահած Արցախը, ինչպես են հիմա էլ նոր սպառնալիքներ կախվել արդեն Հայաստանի Հանրապետության և իր քաղաքացիների գլխին։

Ամանորը մեզ համար լուսավոր տոն է, և այս օրերին ընդունված չէ խոսել դժվարությունների մասին։ Այն նաև հույսի շող է մեր կյանքում՝ դրական զարգացումների, կյանքում նոր հնարավորությունների, նոր բացվող դռների ակնկալիքով։ Այժմ էլ, Ամանորից առաջ, մեր սրտները լի են լույսի, սիրո և բարու սպասումով։ Սակայն եկող նոր տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում, դրա նախանշանները ի հայտ եկան անցնող տարվա վերջում։ Ուստի եթե մենք ցանկանում ենք պահպանել այն, ինչ թանկ է մեզ համար՝ մեր երկիրը, մեր արժեքները, մեր հարազատներին ու մտերիմներին, պետք է պատրաստվենք արժանավույնս դիմագրավելու այդ փորձություններին, ետ մղելու մեր երկրի վրա աչք դրած թշնամիներին, և վերահաստատելու ազատ ու արժանապատիվ ապրելու մեր բնատուր իրավունքը:

Այդ իմաստով, հաջորդ տարին մեր համար հսկայական աշխատանքի և պատասխանատվության տարի է լինելու։ Հավատում եմ, որ մեր երկիրը դուրս է գալու այս արատավոր շրջանից, բայց դա տեղի կունենա, եթե մեզնից յուրաքանչյուրը իր մեջ ուժ գտնի՝ շարունակ սովորելու, գործով գերազանցության հասնելու, իրար հետ եղբայրաբար համագործակցելու, և դրանով մեր երկիրը ամրացնելու ու շենացնելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ արդեն մենք անցնում ենք մեզ բաժին ընկած դժվարին ճանապարհը, ում հետ ամրացնում ու շենացնում ենք մեր երկիրը, ում հետ կերտում ենք նրա ազատ և արժանապատիվ ապագան՝ դուք ինձ հույս եք տալիս, որ միասին մենք կհաղթենք:

Շնորհավոր բոլորիս Ամանորը, և լավագույն մաղթանքները ձեզ և ձեր ընտանիքներին՝ մոտեցող Նոր տարում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում