Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:15 30-12-2024

Հինգ հոգով տասը գույնի համազգեստ են կրում. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Նիկոլ պահած բանակը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարտական դիրքեր կատարած այցից մի ուշագրավ բան նկատեցի. լուսանկարում մեր առաջնագծում ծառայող զինվորականներ են, որոնք հինգ հոգով տաս գույնի համազգեստ են կրում։ Նրանցից բոլորի համազգեստները ունեն տարբեր գույներ և երանգներ։ Առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերն իրենք են խանութից գնում իրենց համազգեստը։ Գործնականում բացառվում է, որ պետությունը համազգեստ հատկացնի նույն մարդուն` տարբեր գույներով, իսկ զինվորական համազգեստի բազում խանութների հաճախորդները, բացի զինվորականներից ու զինվորների ծնողներից, դժվար թե այլ մարդիկ լինեն։

Սա է Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և Էդուարդ Ասրյանի բանակը թալանելու, զինվորից իր բաժինը գողանալու իրական դեմքն ու պատկերը, որն իրենց համար վերածվել է շքեղ դղյակների, թանկարժեք մեքենաների և շվայտ կյանքի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով