Արտաքին 1 տարի առաջ - 22:15 27-12-2024

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրերին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

«Վստահ եմ, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դուք կտեսնեք ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական փաթեթը, որը հավանության է արժանացել նախագահի կողմից։ Այդ փաթեթն, իհարկե, կներառի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր»,-ասել է Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Դեկտեմբերի 25-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը շարունակել զենքի ակտիվ մատակարարումներն Ուկրաինային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»