Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:25 27-12-2024

Սրբազանի մեղքը, Ավինյանի ներողությունը, 222 lava-ի տուգանքը, «Էրատո»-ի ուրվականը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է դեկտեմբերի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփի Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր լկտի վարքագծի համար։ «Ես գիտեմ, որ իմ հայրն այդպես չի մտածում, ես գիտեմ, որ այն դաստիարակությունը, որը ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր և շատ ցավում եմ տեղի ունեցածի համար»,-ասել է Ավինյանը։

Հիշեցնենք` Oragir.News-ը երեկ մայրաքաղաքում հարցախույզ էր իրականացրել՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ ինչպես են վերաբերվում, որ չնայած «Կարմիր գծերի» թանկացման որոշումը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել, սակայն ավագանին նոր որոշում է ընդունել ու ուժի մեջ թողել գործող 160 հազար դրամ սակագինը։ Հարցախույզի ժամանակ մեր լրագրողը հանդիպել էր նաև Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, ով մեր հարցին ի պատասխան նշել էր․ «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ըստեղ իրա գեղի «Օպել»–ով․․․Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք ա մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,-ասել է նա։

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Օսկանյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, ինչպես նաև բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիկսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ շարժման նհաջողությունների մեղքն ամբողջությամբ իրենն է, իսկ հաղթանակը՝ իր համբուրելի ժողովրդինը։ «Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը»,- ասել է նա։ Բագրատ Սրբազանը նաև շեշտել է, որ իր սխալը որոշ մարդկանց ու քաղաքական ուժերին վստահելն էր, որոնք պետք է անեին գործողություններ, բայց չարեցին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ խոսքը միայն իմփիչմենթը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ