Ներքին 1 տարի առաջ - 20:14 27-12-2024

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ:

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին կնքված պայմանագրի շրջանակում արդեն իսկ մշակվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և նախարարությունը գտնվում է համակարգի պիլոտային գործարկման փուլում: Ափոփելով վերապատրաստումների 1-ի փուլը՝ նշվել է, որ նախարարությունը 2025 թ. հունվարին իրականացնելու է վարչական մասնագիտացմամբ դատավորների, փաստաբանների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստումներ՝ միաժամանակ ապահովելով նաև համակարգի պիլոտային գործարկում հենց դատարաններում։

Վերապատրաստումների ընթացքում հավաքագրվել են վերապատրաստման մասնակիցների ընթացիկ առաջարկները՝ համակարգի վերջնական կարգաբերումների շրջանակում հասցեագրելու նպատակով:

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2025 թ. 1-ին կիսամյակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի