Ներքին 1 տարի առաջ - 19:38 27-12-2024

Քննարկվում է Հայաստանում 1056 կայքերի արգելափակում․ ինչ հետևանքներ սպասել

Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։

Մասնավորապես քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։ Նպատակը խաղամոլության դեմ պայքարն է։ Արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում։

Այս օրենսդրական կարգավորումը լի է վտանգներով, որոնք ավելի ակնհայտ են դառնում հետսովետական 2 խոշոր երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի օրինակն ուսումնասիրելիս։ Մասնավորապես Բելառուսում արգելափակումների արդյունքում նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կայքերը գրաքննության ենթարկվեցին, 2010 թ․-ից մատակարարները և հանրային WiFi օպերատորները պարտավոր էին նույնականացնել օգտվողներին, իսկ 2018-ից արգելվեցին համացանցում անանուն մեկնաբանությունները, սկսեցին համացանցի խափանումներ։ Սրան Բելառուսում հաջորդեց դիմադրության մեծ ալիք․ մարդիկ սկսեցին համատարած կիրառել VPN, ընդլայնվեց Telegram-ի կիրառումը, կոտրվեցին պետական համակարգերի կայքերը, հանրայնացվեցին գաղտնի տվյալներ։

Իրավիճակն ավելի բարդ էր Ռուսաստանում․ այժմ 300-ից ավելի մեդիակայքեր արգելափակված են։

Հայաստանում արգելափակումների խստացումից հետո ակնկալվում է ինտերնետային գրաքննության ուժեղացում, ներկայումս խոսքի ազատության առումով առկա ռեպրեսիվ ռեժիմը իշխող թիմին հնարավորություն կտա օրինական միջոցներով ինտերնետում բառացիորեն արգելափակելու ցանկացած ռեսուրս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»