Ներքին 1 տարի առաջ - 18:48 27-12-2024

Մալաթիա-Սեբաստիան և Աջափնյակը ջրազրկված են․ «Վեոլիա Ջուրը»-ը պատասխան չունի

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների բազմաթիվ բնակիչներ բողոքում են, որ 8 ժամից ավելի է՝ ջուր չունեն, ավելին՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից փոխանցել են, որ հոսանքի անջատման հետևանքով է նման խնդիր առաջացել։

«Ասում են՝ հոսանքազրկվել է Գյումուշ պոմպակայանը: Ավելին, նշում են, որ ջրամատակարարումը հնարավոր է վերականգնվի այսօր՝ ժամը 19:00-ին»,- ասաց բնակիչներից մեկը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀԷՑ լրատվական ծառայություն, որտեղից պատասխանեցին՝ խնդրի մասին տեղյակ են, բայց դա իրենց տիրույթում չէ։

«Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններից մեր աշխատակիցներն էլ են այսօր ստացել բողոք, որ ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ ունեն «նասոսները», ինչի հետևանքով ջրանջատումներ են առաջացել։ Մեր աշխատակիցները գնացել են, տեղում նայել և համոզվել են, որ ոչ մի խնդիր ՀԷՑ-ի մասով չկա»,- հայտնեցին ՀԷՑ-ից, ապա նշեցին, որ դիմենք «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից գրավոր հարցում պահանջեցին, սակայն այդպես էլ չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում