Մամուլ 2 տարի առաջ - 08:02 11-11-2023

ՔՊ-ական պատգամավորը փորձում են «ռուլիտ» անել Մալաթիա-Սեբաստիան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կոալիցիոն հուշագրով ՔՊ-ն զիջել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, եւ օրերս թաղապետ է նշանակվել Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը, սակայն, մեր տեղեկություններով, վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները՝ ի դեմս պատգամավոր Էդգար Հակոբյանի եւ դերասան Գնել Սարգսյանի։

Էդգար Հակոբյանը կուսակցության Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարն է, տեւական ժամանակ է՝ այս համայնքում ՔՊ-ն խորհուրդ չէր ձեւավորում, քանի որ թեւերի էին բաժանված, Հակոբյանն ու նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը խուլ հակամարտության մեջ էին իրար հետ։ Այժմ Հակոբյանը, ով իբրեւ պատգամավոր աչքի է ընկել միայն պատգամավորական երդման տեքստը մի կերպ ընթերցելով, թաղում ուզում է իր ազդեցությունն ամրապնդել եւ թաղապետարանում իր մարդկանց նշանակել՝ ազատելով Բարխուդարյանի նշանակածներին։

Մեզ ասացին, որ նա ակտիվ շփումների մեջ է թաղապետի հետ, փորձում է աշխատակազմի ղեկավար նշանակել իր ընկեր Կարեն Հակոբյանին, ով հեղափոխությունից հետո Մալաթիայի փոխթաղապետ էր նշանակվել, ապա ազատվել թաղապետ Դավիթ Կարապետյանի կողմից՝ ինչ-որ թերացումների պատճառով։ Դիմել էր դատարան եւ շահել դատը: Կարեն Հակոբյանն իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է եւ չնայած դեռ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ամեն օր թաղապետարանում է լինում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում