Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:47 27-12-2024

Բաքվի բանտում է սկզբունքների և գաղափարական նվիրվածության պատճառով. այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է, այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ցավոք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմասն չմնաց նաև Դավիթ Իշխանյանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից:

Այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած իր բնույթով կազմակերպված, համակարգային գործողությունների շարք էր Արցախի և Հայաստանի դեմ, սակայն ինչ-որ առումով էլ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի իշխանության հանցավոր գործելակերպի հետևանքն էր:

Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:

Ցավոք, Հայաստանի ղեկին գտնվող ապազգային ուժը իր բարոյալքության սփռման և հակապետական գործունեությամբ բազում ծառայություններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով