Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:15 25-12-2024

Նիկոլը սուտասան է․ մեկ օրով քովիդ հնարավոր չէ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարակվել է քովիդով։

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից:

Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի»,- գրել է նա, հավելելով, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին և մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղեց․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա քովիդ է եղել»։

Հարցվածների մեծը մասը նշեց, որ չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ օրով հիվանդացել է քովիդով։ Քաղաքացիներից ոմանց կարծիքով էլ դա հնարավոր է։

«Չեմ հավատում։ Ինչն ա ճիշտ ասում, որ դա ճիշտ ասի»,- ասաց մի քաղաքացի։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ իրեն չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ հետաքրքրվում իրենով»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին։ «Ոնց չենք հավատում։ Հո չի խաբի՞ մեր վարչապետը մեզ»,- նշեց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի ուզում լսել վարչապետի անունը։ «Վայ, ժողովուրդ ջան էդ անասունի անունը մի տվեք, փողոցում»,- պատասխանեց նա։

«Հնարավոր ա, նենց ա լինում, որ թեթև լինի»,- ասաց մի տարեց կին։

Մեկ այլ կին էլ նշեց, որ նման բան չի կարող լինել։ «Մի օրով քովիդ չի լինում»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ պատասխանեց․ «Ոչ, չեմ հավատում, որովհետև Նիկոլը սուտասան է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան