Ներքին 1 տարի առաջ - 14:15 25-12-2024

Հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ծախսատար է դարձել

Այո, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել, ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ ստուգումների հասցեականության մասով այդքան ռեսուրս չկա՝ բոլորին ստուգելու համար։ «Բայց դա չի նշանակում, որ չենք կարող այդքան ռեսուրս ստեղծել, սակայն հարց է առաջանում հանարությունը պատարա՞ստ է այդքան ստուգման, որովհետև ոչ բոլոր ստուգումներն են, որ ֆինանսական առումով իրենց արդարացնում են»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ դրա համար ՊԵԿ-ը ներդրել է ռիսկերի կառավարման համակարգը. «Գնում ենք ոչ թե պատահական սկզբունքով, այլ խորը վերլուծություն է իրականցվում, ռիսկային տնտեսվարողներն ի հայտ են բերվում տարբեր պրոֆիլներով, և ստուգումները իրականացվում են այնտեղ, որտեղ համակարգը ցույց է տալիս ռիսկեր»։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկային կարգապահությունը բարձրացնելու համար որոշել են այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու են ստուգումների․ «Ում անունը չի հրապարակվում, ավելի հանգիստ է լինում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում